Ռիհանան՝ հսկայական 100 դոլարանոց թղթադրամի ֆոնին

11:36   12 հոկտեմբերի, 2017

Ռիհանան իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ 29-ամյա երգչուհին հսկայական 100 դոլարանոց թղթադրամի ֆոնին է։ Ի դեպ, երգչուհին այդ լուսանկարի վրա նշել է Off White ապրանքանիշը, որի մասին մենք հաջորդ նյութում կխոսենք։

Ի դեպ, երեկ պապարացիները «բռնացրել են» Ռիհանային այն պահին, երբ նա Նյու Յորքում ռեստորան էր գնում։


Ռիրիի ձեռքին Louis Vuitton պայուսակ էր։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռիհաննան իր Instagram-ում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ նա նորաձեւ երկարաճիշտ կոշիկներով էր՝ դրանով իսկ դառնալով բուռն բանավեճերի առարկա։

Նրա բաժանորդները երկու ճամբարների էին բաժանվել՝ ոմանք դատապարտում էին Ռիրիին բնական մորթուց պատրաստված իրեր գործածելու համար, իսկ մյուսներն էլ գովում էին երգչուհուն նման ճոխ ընտրություն կատարելու համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Backgrid



© NEWS.am STYLE