Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստերը տեսել են Մալիբուում զբոսնելիս

14:38   12 հոկտեմբերի, 2017

Այս սեզոնին Փարիզում, Միլանում, Նյու Յորքում ու Լոնդոնում Նորաձեւության շաբաթների ընթացքում պոդիումի թագուհի են դարձել ոչ թե Ջիջի Հադիդը եւ նրա քույր Բելլան, կամ էլ Քենդալ Ջեները, այլ Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը (ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկել), որը մթագնել էր բոլորին ու նույնիսկ դարձել Կառլ Լագերֆելդի մուսան ու Փարիզում Chanel ցուցադրության առաջատար մոդել։

Չնայած իր դեռատի հասակին՝ Քայան կարողացել է հաղթահարել բոլոր խնդիրները ու լուրջ հայտ ներկայացնել «Պոդիումի թագուհու» տիտղոսի համար՝ առնվազն առաջիկա մի քանի տարիների համար (պատահական չէ, որ անցած տարի հարցազրույցներից մեկում Քենդալ Ջեները հայտնել էր, որ երբ Քայան հայտնվի պոդիումի վրա, մնացածն արդեն նրա կողքին անելիք չեն ունենա)։

Ամեն դեպքում, երեկ Քայային տեսել են Մալիբուում։ Աղջիկը հանդիպել է ընկերուհիների հետ, որպեսզի այցելի տեղի Ollo ռեստորան։

Նկատելով պապարացիներին՝ աղջիկը բարեհամբույր ժպտացել է ու թույլ տվել, որ լուսանկարեն իրեն։


Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ PacificCoast



© NEWS.am STYLE