Բայկալյան արկածներ. օր երկրորդ

21:58   20 ապրիլի, 2013

Ես արթնացա բավական վաղ եւ հասցրեցի մեկ ժամ տրամադրել նախորդ օրվա գնումները, տեղեկատվական գրականությունն ուսումնասիրելուն. չէի ցանկանում հեռուստացույցի կամ ցնցուղի ձայներով արթնացնել հարեւանուհուս:

Այդ օրը եղանակը մեզ երես տվեց. երկնքում ոչ մի ամպ չկար եւ վառ արեւը թափանցում էր պատուհանի վարագույրների միջով: Տրամադրությունն ուրախ էր. այսօր մեզ սպասում էր մոտորանավակով զբոսանք Բայկալով: Այդ պատճառով մենք լավ նախաճաշեցինք, բավական տաք հագնվեցինք. նավի վրա քամին չեղյալ չէր հայտարարվել, իսկ նավախցում նստել չէինք ցանկանում: Գլխակապն ու արեւային ակնոցը, ինչպես հետագայում պարզվեց, ամենից անհրաժեշտ իրերն էին:

Ցավոք, ոչ մի բառ չի կարող փոխանցել այն հրճվանքը, որ ես զգացի լողալու ժամանակ: Ո՛չ երկնքի գեղեցկությունը, ո՛չ ջրի թափանցիկությունը, ո՛չ հիասքանչ տեսարանները չեն տրվում իմ գրական տաղանդին: Հարկավոր է տեսնել այդ ամենը՝ գնահատելու համար:

Զբոսանքի վերջնական նպատակը Բայկալյան բացառիկ երկաթուղին դիտելն էր: Անձամբ ես պարզապես չեմ հավատում, որ մարդիկ ձեռքերով, առանց տեխնիկայի կարողացել են ընդամենը 2 տարում կառուցել այդ հրաշքը (1902-1904 թ.թ.):

Մենք լողացինք նրա պահպանված հատվածի երկայնքով եւ անցանք ճանապարհի ամենաերկար թունելով՝ 830 մետր՝ ժայռի մեջ փորված եւ քարերով շարված:

Ի դեպ, ես հաշվեցի նման 8 թունել, բայց դրանք, բնականաբար, ավելի շատ են, եւ բոլոր կամուրջները կառուցված են առանց որեւէ նյութի քարերը միմյանց միացնելու մեթոդով: Իսկ ամենազարմանալին. այս ամենը հրաշալի վիճակում է եւ գործում է: Ցավալի է միայն, որ, չնայած տեղադրված աղբամաններին, զբոսաշրջիկներն իրենցից հետո մեծ քանակությամբ աղբ են թողնում:

Ավելի ուշ արդեն՝ ուխա եւ վերադարձ: Իսկ երեկոյան՝ հյուրանոցի հյուրընկալ տերը, ընթրիք, շոգեբաղնիք, կարաոկե եւ բիլյարդ: Տպավորություն էր, որ աշխարհը ստեղծված է միայն նրա համար, որ ամեն րոպե ուրախացնի ինձ…



© NEWS.am STYLE