Դուդուկի վարպետը. Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89-ամյակը (ֆոտո/վիդեո)

11:50   12 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ծննդյան 89-ամյակն է նշում հայ լեգենդար դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Դուդուկի վարպետ՝  այսպես են աշխարհում կոչում հայ մեծանուն դուդուկահարին, որն ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ՝ ի դեպ, 6 տարեկանից:

Իր տաղանդի եւ եզակիության շնորհիվ՝ աշխարհահռչակ դուդուկահարը մի շարք հեղինակավոր պարգեւների է արժանացել: Առաջին մրցանակը ստացել է 1956 թ-ին, 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ ստացել է ոսկե մեդալ: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:

Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անունների հետ՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ այլք: 2010 թ-ին նրա դուդուկը հնչել է նաեւ «Եվրատեսիլ»-ի բեմում: Դուդուկահարը մասնակցել է Եվա Ռիվասի Apricot Stone երգի բեմականացմանը՝ դառնալով «Եվրատեսիլ»-ի բեմում հայտնված ամենատարեց երաժիշտը:

Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչում է աշխարհին հայտնի մի շարք ֆիլմերում՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն:

Նրա կատարումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Շնորհավոր ծնունդդ, մեծն վարպետ:



© NEWS.am STYLE