Ռոբերտ Փաթինսոնը բաժանվել է FKA twigs-ից

12:35   12 հոկտեմբերի, 2017

Ռոբերտ Փաթինսոնը բաժանվել է FKA twigs-ից, հայտնում է The Sun-ը։ Զույգը 2017-ի սեպտեմբերին կարծես նշանվել էր, բայց այնուամենայնիվ 31-ամյա դերասանն ու 29-ամյա երգչուհին բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո, ընդ որում բաժանման պատճառն այն է եղել, որ նրանք սկսել էին ավելի քիչ ժամանակ անցկացնել միասին։ Մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախաձեռնողը Փաթինսոնն է եղել։

«Ռոբը հոգնել է նման հարաբերություններից ու ընկերներին ասել է, ո ր ինքը կդադարեցնի հարաբերությունները երգչուհու հետ։ Նրանք միմյանց նկատմամբ ուժեղ զգացմունքներ են տածում, բայց յուրաքանչյուրն իր կարիերան ունի ու տարբեր ճանապարհներ։

Բայց նրանք մնում են ընկերներ»,- նշում է աղբյուրը։


Զույգի ներկայացուցիչներն առայժմ որեւէ պաշտոնական հայտարարությամբ չեն հաստատել, բայց եւ չեն հերքել իրենց բաժանման մասին լուրերը։



© NEWS.am STYLE