«Երաժշտություն սովորել կարդալով նույնն է, ինչ սիրով զբաղվել էլեկտրոնային փոստի միջոցով». այսօր ծնվել է Լուչանո Պավարոտին

15:25   12 հոկտեմբերի, 2017

Իտալացի հայտնի տենոր, աշխարհահռչակ երգիչ Լուչանո Պավարոտին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կդառնար 82 տարեկան:

Պավարոտին մեծ հայտնիություն ձեռք բերեց, երբ ելույթ ունեցավ  1990 թ-ի ֆոտբոլի աշխարհի գավաթի ժամանակ` կատարելով Nessun Dorma երգը: Այնուհետեւ «Երեք տենոր» նախագծի շրջանակում օպերային երգիչը սկսեց համագործակցել Պլասիդո Դոմինգոյի եւ Խոսե Կարերասի հետ: Աշխարհին հայտնի երեք տենորներն իրենց համատեղ ելույթները շարունակեցին մոտ 15 տարի:

2004 թ-ին Լուչանոն հրաժեշտ տվեց իր բեմական գործունեությանը: Պավարոտին մահացել է 2007 թ-ին` քաղցկեղից:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում լեգենդար երգչի հայտնի մտքերից մի քանիսը.

«Կարծում եմ՝ երաժշտությամբ զբաղվելն էմոցիաներն արտահայտելու լավագույն միջոցն է: Դա ինձ համար ամենաերջանիկ պահն է»:

«Երբ երեխաները փոքր տարիքից չեն ծանոթանում երաժշտությանը, կարծում եմ՝ նրանց կյանքից մի շատ կարեւոր բան պակասում է»:

«Երաժշտություն սովորել կարդալով նույնն է, ինչ սիրով զբաղվել էլեկտրոնային փոստի միջոցով»:

«Ես սիրում եմ կատարելությունը: Միշտ ձգտում եմ անել ավելին, քան արել եմ. անգամ, երբ ամեն ինչ լավ է արված»:

«Շատ կարեւոր է, որ մարդիկ երիտասարդ տարիքում հետաքրքրվեն դասական երաժշտությամբ եւ օպերայով»:

«Ուզում եմ, որ ինձ ճանաչեն ամենուրեք»:

«Ամեն դեպքում, ես օպերային երգիչ եմ, եւ հենց դրանով են ինձ մարդիկ հիշելու»:

«Երաժշտություն լսելու համար նույնիսկ ուղեղ հարկավոր չէ»:

«Ինձ մեկ անգամ տեսնողը երբեք չի կարող մեկ ուրիշի հետ շփոթել»:

«Իմ երաժշտությամբ ես ցանկանում եմ հասնել հնարավորինս շատ մարդկանց»:



© NEWS.am STYLE