Անջելինա Ջոլին՝ Harper’s Bazaar-ի շապիկին ու էջերին

13:35   12 հոկտեմբերի, 2017

Անջելինա Ջոլին հայտնվելու է Harper’s Bazaar ամսագրի շապիկին ու էջերին։ 42-ամյա դերասանուհին կզարդարի ամսագրի նոյեմբերյան համարը։

Ralph Lauren ապրանքանիշի անսամբլով Ջոլիի լուսանկարն արվել է Նամիբիայում։

Այս տարի պարբերականը կտոնի իր 150-ամյակը ու ամսագրի շապիկն այս տարի զարդարում են միայն ամենանշանավոր աստղերը։

«Ինձ համար Նամիբիան մի վայր է, որտեղ պահպանվում է հավասարակշռությունը մարդկանց ու կենդանիների միջեւ, ինչն այդքան կարեւոր է մեր ապագայի համար։ Երբ հայտնվում են բուլդոզերներ, կենդանիներին սպանողներ եւ այլն, հավասարակշռությունը խախտվում է, դրանից տուժում է էկոհամակարգը ու կանայք, ի դեպ»,- ասել է Էնջին ամսագրին տված հարցազրույցում:

Դերասանուհին չէր կարող շրջանցել նաեւ կանանց իրավունքների թեման։

«Կանայք մոլորակի աղքատ բնակչության հիմնական մասն են։ Բայց կյանքն ինձ սովորեցրել է, որ որպես մարդ քեզ բնութագրում է այն, թե հանուն ինչի ես պայքարում, ինչ սկզբունքներ ես պաշտպանում»,- նշել է դերասանուհին։



© NEWS.am STYLE