Լիլիթ Կարապետյանի լուսանկարն ու երկխոսությունը՝ Մկոյի հետ (ֆոտո)

16:02   12 հոկտեմբերի, 2017

Լիլիթ Կարապետյանը լուսանկար է հրապարակել Մկրտիչ Արզումանյանի հետ (Մկո):

Instagram-ի իր էջում համատեղ լուսանկարը երգչուհին այսպես է մեկնաբանել.

«Իմ շատ սիրելի, տաղանդավոր, անչափ համեստ Մկրտիչ Արզումանյանի հետ»:

Սրան հաջորդել է Մկոյի պատասխանը, որը լուսակարի մեկնաբանություններում գրել է. «Իմ հրաշք ընկեր: Սիրում եմ քեզ շատ»: Լիլիթն էլ պատասխանել է՝ «Մկո ջան, շատ կուզեի քո տեսակի մարդիկ շատ լինեին մեր ասպարեզում»:

Հիշեցնենք, որ օգոստոսին Լիլիթ Կարապետյանը որդու հետ անակնկալ այցելել էր Հայաստան ժամանած հայտնի երգչուհի եւ դերասանուհի Գուգուշին, երբ վերջինս մամուլի ասուլիս էր հրավիրել:



© NEWS.am STYLE