Հյու Ջեքմանը դարձավ 49 տարեկան. դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել (ֆոտո/վիդեո)

16:40   12 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանը, որն առավել հայտնի է Ռոսոմախայի կերպարով: Ավստրալացի դերասանը դարձավ 49 տարեկան:

Դերասանի կարիերայում հատկանշական էր «Գերուհիները» ֆիլմում նկարահանվելը, որից հետո նա միանգամից ճանաչում ձեռք բերեց:

Հյու Ջեքմանը իր ոլորտում մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Ոսկե Գլոբուս», «Թոնի», «Էմմի», եղել է նաեւ «Օսկարի» նոմինանտ:

Ջեքմանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ կերտելով ամենատարբեր կերպարների: Դերասանի մասնակցությամբ 5 ամենահետաքրքիր ֆիլմերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Քեյթն ու Լեոն»/Kate and Leopold

«Լոգան»/Logan

«Ռոսոմախա. Անմահը»/The Wolverine

«Իքս մարդիկ»/X-Men

«Լքյալները»/Les Miserables



© NEWS.am STYLE