Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին ցույց է տվել իր դստերը

17:19   12 հոկտեմբերի, 2017

Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի դուստրը՝ Դրիմ Ռենեն, արդեն 11 ամսական է։

Պարուհին իր Snapchat-ը հեղեղել է դստեր լուսանկարներով ու տեսագրություններով, մինչդեռ Բլեքն ու նրա նախկին բոյֆրենդը՝ Ռոբ Քարդաշյանը, հերթական մեծ սկանդալի մեջ են հայտնվել։

Նախկին սիրեցյալները ստիպված են լինելու պատասխանել Բլեք Չայնայի նախկին սիրեկան Փայլոտ Ջեյմսի մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ տղամարդը դատարան է դիմել, քանի որ Ռոբը եւ Չայնան սոցիալական ցանցերում գրել են Փայլոտի բիսեքսուալության մասին, ինչը խորը դեպրեսիայի մեջ է գցել նրան եւ նա պատրաստ է եղել ինքնասապան լինել:

Փայլոտը պատմել է, որ Չայնայի հետ սիրավեպ է ունեցել 2015-ին, սակայն այդ մասին խոսել է մեկ տարի անց, երբ համացանցում իր եւ մերկապարուհու համբույրի լուսանկարներն են հայտնվել:

Ջոնսը վստահ է, որ լուսանկարը Ռոբը եւ Չայնան են ինչ-որ կերպ համացանցում հրապարակել, ինչպես նաեւ նրա հեռախոսահամարն ու էլ.փոստի հասցեն: Փայլոտը դրանից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ:

«Ես միակ բիսեքսուալը չեմ, որի հետ հանդիպել է Չայնան: Նա այնպես է արել, որ ես սոցցանցերում ամաչեմ նրանից, թե ով եմ իրականում: Դա ճիշտ չէ, ես շատ վատ էի զգում ինձ», - ասել է նա:



© NEWS.am STYLE