Վեց զարդ, որոնք դժբախտություն են բերում

20:33   6 դեկտեմբերի, 2017

Վտանգավոր գտածոներ

Զարդեր գտնելը յուրատեսակ վիճակախաղ է, որի ժամանակ հայտնի չէ՝ «կշահեք, թե ոչ»։ Հաճախ փողոցում կարելի է տեսնել իրեր, որոնք միտումնավոր են դեն նետվել, ու հիմնականում այդ իրերը թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր են՝ մատանիներ, շղթաներ, խաչեր ու ապարանջաններ։ Չարժե թերագնահատել ռիսկերը. այդ իրերի պատճառով դուք կարող եք Ձեզ վրա վերցնել ուրիշի դժբախտությունը, անեծքը կամ էլ վիշտը։ Դրա համար էլ մի քանի անգամ մտածեք՝ մինչեւ նման իր վերցնելը։

Գողացված զարդեր

Կարմայի օրենքն աշխատում է ժամացույցի նման։ Դրան հավատում էին դեռ մեր նախնիները՝ վստահեցնելով, որ գողացված զարդերի հետ միասին մարդուն են անցնում նախորդ տիրոջ ամբողջ նեգատիվը, հիվանդություններն ու դժբախտությունները։ Դրա համար էլ, խրախուսելով ուրիշի գողությունը ու գնելով գողացված իր, կշռադատեք բոլոր հետեւանքները։

Գնում լոմբարդում

Եկեք օբյեկտիվ գնահատենք։ Լավ կյանքից ոչ մեկն իր իրերը լոմբարդ չի հաձնի, հետեւաբար՝ նման իրերը կարող են բացասական էներգետիկա ունենալ կամ էլ նույնիսկ քրեական անցյալ։ Այնպես որ՝ նման գնումներ կատարելիս զգուշացեք․ այդ իրերը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Ձեր կամ Ձեր մտերիմների կյանքում, ում մտադիր եք նվիրել դրանք։

Անբարյացակամ մարդկանց նվերները

Նախանձից ու ստորություններից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ։ dailyhoro.ru կայքի փորձագետները վստահեցնում են, որ չարակամ մարդկանց նվերները կարող են Ձեր կյանքը մի վայրկյանում վատացնել։ Եթե տվյալ մարդուն չեք վստահում, մի ընդունեք նրանից որեւէ զարդ։ Չար սիրտ ունեցող մարդուց ստացած ցանկացած նվեր կսեւացնի Ձեր էներգետիկան ու կդառնա բացասական էներգիայի՝ նաեւ ցավի աղբյուր։

Կեղծիքներ

Շուկաներում կարելի է հանդիպել չափից էժանագին զարդեր, որոնք արհեստական քարերից են պատրաստված։ Ու հենց նման իրերն են դեպի իրենց ձգում բացասական հոսքեր։ Բանն այն է, որ թանկարժեք քարը բնական հանքանյութ է, որն իր մեջ է կլանել հողի ու բնության էներգիան։ Ժամանակի ընթացքում այդ ուժը փոխանցվում է ձեզ, մինչդեռ արհեստական քարերը կարող են կլանել կյանքի ուժն ու էներգիան իրենց տիրոջից։ Մարդու էներգահամակարգում ճեղքերի առկայության դեպքում հետեւանքները կարող են լուրջ լինել՝ դուք խոցելի եք դառնում բացասական ծրագրերի ու արտաքին վատ ազդեցության հանդեպ։

Տոհմական զարդեր

Թանկարժեք իրերը, որոնք սերնդեսերունդ են փոխանցվում, պահպանում են տոհմի ծրագիրը, ինչը կարող է կանխադրված ծրագիր դառնալ նաեւ Ձեր կյանքում։ Բայց հիմնականում սերնդեսերունդ փոխանցվող զարդերը հմայիլների դեր են կատարում՝ պաշտպանելով անհաջողություններից։ Նման իրերը պետք է պահպանել ու չփոխանցել կողմնակի մարդկանց։ Իսկ վաճառված տոհմական զարդը կարող է անեծք բերել հաջորդ սերունդների վրա։ Այնպես որ՝ զգույշ եղեք։

Լուրջ վերաբերվեք անձնական զարդերին։ Երբեմն էժանագին զարդերը կարող են Ձեզ համար շատ ավելի դրական ազդեցություն ունենալ, իսկ, ահա, հսկայական ադամանդը կարող է մեծ խոռոչ բացել աուրայի մեջ՝ դառնալով Ձեր դժբախտությունների պատճառը։

Նյութերը՝ dailyhoro.ru

 



© NEWS.am STYLE