ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 հոկտեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր Ձեզ հնարավորություն կընձեռնվի հետաքրքրել Ձեզ դուր եկած անձնավորությանը: Եթե Դուք ընդամենը երազում եք սիրո մասին, այսօր աստղերը Ձեզ հնարավորություն կպարգեւեն խոսել նրա հետ եւ նրա ուշադրությունը դեպի Ձեզ ուղղել:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Ցլերին փոփոխություններ կատարել անձնական կյանքում: Ժամանակն է ինչ-որ բան փոխել կամ հարաբերություններում, կամ էլ հենց իրենց՝ Ցլերի մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե Երկվորյակները գտնվում են իրենց երկրորդ կեսի փնտրտուքների մեջ, ապա այսօր հիանալի օր է ծանոթության կամ առաջին ժամադրության համար: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խեցգետիններին տնային աշխատանքներով զբաղվել իրենց սիրելիների հետ՝ միասին մաքրություն անել, ընթրիք պատրաստել, իրերը պահարանում դասավորել... Դա կմտերմացնի ձեզ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կանխատեսելիությունը լավ է միայն որոշակի սահմաններում, իսկ հիմա Առյուծներին չի խանգարի մի լավ ուշքի գալ: Թող որ այսօր նրաց սիրային ժամադրության ժամանակ ամեն ինչ ծուռումուռ ընթանա. դա կարող է բազում կատակների առիթ դառնալ: 

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը պետք է բացեն իրենց սրտերը ճակատագրի, ընկերների եւ նոր սիրո համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր նույնիսկ ամենաամաչկոտ Կշեռքները կարող են հայտնվել ինչ-որ մեկի հիացմունքի եւ ուշադրության կենտրոնում: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները դեռ ժամանակ կունենան իրենց զուգընկերոջ բացասական կողմերի հետ պայքարելու միջոցները գտնելու համար: Կարեւորը որոշելն է, թե արդյոք Կարիճները ցանկանում են ընդհանրապես լինել նրանց հետ: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորների համար հիանալի օր է լինելու շփման եւ նոր մարդկանց հետ հանդիպումների տեսակետից: Այդ թվում նաեւ ռոմանտիկ ծանոթությունների եւ սիրո համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօրվա կարեւորագույն խորհուրդը Այծեղջյուրների համար ոչ միայն խոսելու, այլ նաեւ լսելու ունակությունն է, որքան էլ դա բարդ լինի: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը մեծ փոփոխություններ են խոստանում Ջրհոսներին: Նրանց հետաքրքիր ժամանակահատված է սպասվում, երբ տանջանքները եւ խնդիրները կմնան անցյալում, իսկ նրանց փոխարեն նոր հեռանկարներ եւ նոր մարդիկ կհայտնվեն:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը կօգնեն Ձկներին հաղթահարել իրենց սիրային հարաբերություններում վերջերս առաջացած խոչընդոտները եւ լարվածությունը: 



© NEWS.am STYLE