Ջոն Մալկովիչն այցելել է Էջմիածին ու հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

17:03   12 հոկտեմբերի, 2017

Այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը երեկ փայլուն ելույթ էր ունեցել Ա․Խաչատրյանի անվան հինգերորդ փառատոնի բացման ժամանակ, դերասանն արդեն այսօր շարունակել է ծանոթանալ հայկական մշակույթի հետ։

Սերգեյ Սմբատյանի հետ միասին հանրահայտ դերասանն այցելել է Էջմիածին, որտեղ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, որը շնորհակալություն է հայտնել դերասանին համերգի ժամանակ Նարեկացի ընթերցելու համար։

Մալկովիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին ու նշել, որ ուրախ է Հայաստան կատարած այցելության համար, քանի որ այստեղ նոր աշխարհ է բացահայտում, նոր մշակույթ ու պատմություն, որի մասին քիչ բան գիտեր։


Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի



© NEWS.am STYLE