Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (ֆոտո/վիդեո)

18:31   12 հոկտեմբերի, 2017

Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ մուտքի մոտ նրան սպասում էին NEWS.am-ի թղթակիցները։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը երեկ փայլուն ելույթ էր ունեցել Ա․Խաչատրյանի անվան հինգերորդ փառատոնի բացման ժամանակ, դերասանն արդեն այսօր շարունակել է ծանոթանալ հայկական մշակույթի հետ։ Սերգեյ Սմբատյանի հետ միասին հանրահայտ դերասանն այցելել է Էջմիածին, որտեղ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, որը շնորհակալություն է հայտնել դերասանին համերգի ժամանակ Նարեկացի ընթերցելու համար։

Մալկովիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին ու նշել, որ ուրախ է Հայաստան կատարած այցելության համար, քանի որ այստեղ նոր աշխարհ է բացահայտում, նոր մշակույթ ու պատմություն, որի մասին քիչ բան գիտեր։



© NEWS.am STYLE