Չորս միլիարդ դիտում․ Despacito երգի տեսահոլովակը պատմության մեջ մտավ

10:06   13 հոկտեմբերի, 2017

Despacito երգի տեսահոլովակը մտավ պատմության մեջ։ Լուիս Ֆոնսիի տեսահոլովակը անցել է չորս միլիոն դիտումների նշաձողը` դառնալով բացարձակ ռեկորդ YouTube-ում։

Իր Instagram-ում Լուիս Ֆոնսին հայտնել է, որ ինքն ու Despacito հիթի մյուս հեղինակները «մտել են պատմության» մեջ։

«Մենք մտել ենք պատմության մեջ՝ հավաքելով չորս միլիարդ դիտում, բայց տոնելու փոխարեն մենք կենտրոնացել ենք այն վայրի վերականգնումով, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Ու դուք կարող եք ինձ օգնել այդ հարցում»,- մակագրել է լուսանկարը երգիչը՝ նկատի ունենալով փոթորկից տուժած Պուերտո Ռիկո կղզին, որտեղ նկարահանվել էր այդ տեսահոլովակը։

Հիշեցնենք, որ օգոստոսին NEWS.am STYLE-ը որոշեց յուրահատուկ ֆլեշմոբ կազմակերպել՝ համախմբելով մեր համաքաղաքացիներին տվյալ երգի շուրջ: Իհարկե, ինչպես եւ ենթադրվում էր, ոչ բոլորը համարձակ գտնվեցին եւ երգեցին, սակայն համարձակներ, այնուամենայնիվ, եղան:



© NEWS.am STYLE