Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել իր «ամբարտավան» լուսանկարը

12:39   13 հոկտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը միշտ բարձր տրամադրություն ունի։ Հայ շոումենն իր Instagram -ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա «ամբարտավան» տեսք ունի։


«Հազվագյուտ գունավոր լուսանկար։ Ամբարտավան կալվածատեր Արկադի Կարլի Ցուցանսկին փախած ծառա Ֆրոլին պատժելուց հետո։ Սիմբիրսկ, 1859 թ․»,- ծաղրական ոճով մակագրել է իր սեփական լուսանկարը Գարիկը։

Իսկ օրերս Գարիկը հերթական անգամ ցույց է տվել երգելու վարպետությունը։ Փոքրիկ տեսանյութում, որը հրապարակել էր Գարիկի կինը՝ Ժաննա Լեւինան իր Instagram-ում, երեւում է, թե ինչպես են Comedy Club-ի ռեզիդենտն ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանը զվարճանում երեկույթի ժամանակ։ Գարիկը կատարում է Ալլա Պուգաչովայի երգը՝ «Женщина, которая поет» ֆիլմից, որը 1978-ին է թողարկվել, իսկ Տիգրանը Գարիկի կատարման ընթացքում անընդհատ ծիծաղում է։

«Տիգրան Քեոսայանը նկարահանելու է «Женщина, которая поет» հանրահայտ ֆիլմի ռիմեյքը։ 2018-ի սարսափ ֆիլմը կոչվելու է «Мужчина, который поет»,- մակագրել է տեսանյութը Ժաննա Լեւինան։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)



© NEWS.am STYLE