Կրքոտ Ռիհանան` Նյու Յորքում

13:13   13 հոկտեմբերի, 2017

Նոյեմբերի 19-ին նա կհայտնվի American Music Awards-ում, որտեղ ներկայացված է երկու անվանակարգում՝ «Լավագույն փոփ երգչուհի» եւ «Լավագույն սոուլ երգչուհի»։ Խոսքը Ռիհանայի մասին է, ում երեկ մի քանի անգամ Նյու Յորքում «բռնացրել են» տեղացի պապարացիները։


29-ամյա հայտնի երգչուհին սպորտային հագուստով դուրս է եկել մարզասրահից, իսկ քիչ անց հայտնվել է կարճ զգեստով՝ սեթեւեթելով իր ոտքերով։


Ի դեպ, այսօր առցանց վաճառքի է հանվում Ռիհանայի՝ Fenty Beauty 'Galaxy' Collection կոսմետիկ արտադրանքը։ Այդ առիթով երգչուհին հատուկ երեկույթ է կազմակերպել Նյու Յորքում։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Mega, Backgrid, Splash, GCImages



© NEWS.am STYLE