Եթե ուզում եք երկարացնել Ձեր հարաբերությունները, դադարեք անել հետեւյալ հինգ բաները

19:11   21 դեկտեմբերի, 2017

Դադարեք մտածել, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի

Հարաբերությունները սկսել՝ կարծելով, թե դրանք դատապարտված են, նշանակում է, որ դրանք իրոք դատապարտված են։ Ամեն անգամ, երբ որեւէ բան անթերի չլինի, դուք կմտածեք, որ դա Ձեր մտավախությունների հաստատումն է։ «Ահա տեսնո՞ւմ ես։ Ես գիտեի, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի» ։ Եթե դուք իրոք համարում եք, որ հարաբերությունները չեն անցնի ժամանակի փորձությունը, ուրեմն դուք դրանով իսկ սադրում եք իրար ու ստիպում միմյանց հավատալ դրան։ Դուք ասես վախենում եք, որ մի օր Ձեր զուգընկերը Ձեզ կլքի, դրա համար էլ ուզում եք միշտ պատրաստ լինել ասել հետեւյալը․ «Ես այդպես էլ գիտեի, որ դու մյուսների նման ես»։ Բայց նման վերաբերմունքով երբեք ոչ մի հարաբերություն չի ստացվի։

Բավական է խաղալ

Դուք բարկանում եք։ Կամ էլ տխուր եք։ Նա հարցնում է․ «Ի՞նչ է պատահել»։ Իսկ դուք՝ «Ոչինչ»։ Իսկ հետո ամբողջ երեկոն զայրույթը տարբեր բաների վրա եք թափում։ Հիմար մանկական խաղեր, որոնք սպանում են հարաբերությունները։

Ավելի լավ է խոսեք իրար հետ։ Բացատրեք։ Լսեք։ Լուծում գտեք։ Վիրավորանքն ու բարկությունը երբեք ոչ մի լավ բանի չեն բերի։

Պետք չէ կարծել, թե միայն սերը բավական է

Զույգերը, որոնք պահպանում են հարաբերությունները երկար տարիների ընթացքում, գիտեն, որ սերը չէ միակ գաղտնիքը։ Նրանք հարգում են իրար։ Նրանք կապված են իրար հետ։ Նվիրված են իրար։ Լավ են զգում միասին։ Ուրախ են միասին։ Այս ամենը ենթադրում է, որ այդ մարդը պետք է ձեզ դուր գա։ Որպեսզի դուք ցանկանաք միասին լինել։ Կարողանաք խոսել նրա հետ։ Ընկերներ լինել։ 

Բավական է խանդեք

Եթե դուք չեք կարողանում վստահել Ձեր զուգընկերոջը, ապա ի՞նչ կարիք կա առհասարակ նրա հետ հանդիպել ։ Իսկ եթե մարդը հուսալի է, բայց դուք խնդիր ունեք, քանի որ Ձեզ խաբել են անցյալում, այդ դեպքում փորձեք ինքներդ Ձեզ հասկանալ, զբաղվեք ձեր ինքնագնահատականով, որպեսզի մարդուն չծանրաբեռնեք Ձեր բարդույթներով ու անցյալ հարաբերությունների բեռով։ Եթե նա ձեզ մշտապես խանդում է առանց առիթի, պարզապես հեռացեք։ Խանդը սիրո նշան չէ, այլ մարդու նկատմամբ իշխանություն հաստատելու ցանկություն։ Երկարատեւ հարաբերությունները վստահության վրա են հիմնված։

Բավական է զիջումների գնաք ձեր ցանկությունների հարցում

Երբ դուք հանդիպում եք նրա հետ, ով չի համապատասխանում ձեր պատկերացումներին, ուրեմն դուք զիջումների եք գնում ձեր ցանկությունների ու պահանջների հարցում։ Իսկ դա երբեք ոչ մեկին երջանկություն չի բերել։ Հաջող զույգերը մնում են միասին, քանի որ հարգում են միմյանց պահանջները։

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE