Ո՞ւմ է դավաճանել Գոհար Ավետիսյանը (ֆոտո)

15:42   13 հոկտեմբերի, 2017

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին ոճային փոփոխություն է արել։ Ընդամենը օրեր առաջ շիկահեր Գոհարը մասնակցել է քրոջ հարսանիքին։

Իսկ այսօր արդեն նա մգացրել է վարսերի գույնը։ Գոհարն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Շիկահերներ, ներեցեք ինձ, ես դավաճանել եմ ձեզ եւ վերադարձել իմ արմատներին»։

Ոճաբանն իր բաժանորդներից հետաքրքրվել է՝ արդյոք նոր գույնը սազո՞ւմ է իրեն...



© NEWS.am STYLE