Մոդել Քեյթ Ափթոնը մերկ կրծքով օվկիանոսն է ընկել ֆոտոսեսիայի ժամանակ

18:01   13 հոկտեմբերի, 2017

Մոդել Քեյթ Ափթոնը Արուբա կղզում Sports Illustrated ամսագրի համար ֆոտոշարքի նկարահանման ժամանակ քարի վրայից գլորվել է օվկիանոսը։

Զվարճալի դեպքը տեղի է ունեցել, երբ 25-ամյա գեղեցկուհին լուսանկարվում էր թոփլես, օվկիանոսի մեջ՝ քարի վրա կանգնած։


Թեթեւակիորեն ուժգնացած ալիքն անսպասելիորեն հարվածել է աղջկան, ու Քեյթն ընկել էր ջուրը։


Մոդելին փրկելու են շտապել նկարահանման թիմի անդամները։ Բարեբախտաբար, աղջկա հետ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, ու Քեյթն արագ ուշքի է եկել։

Բայց, քանի որ նա պրոֆեսիոնալների հետ գործ ուներ, չպետք է զարմանար, որ մերկ կրծքով իր լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE