Ռոբ Քարդաշյանը դստերը տարել է կենդանաբանական այգի

15:13   14 հոկտեմբերի, 2017

Ռոբ Քարդաշյանը ցույց է տվել իր դստերը: Քիմի եղբայրը Դրիմ Ռենեյի հետ կենդանաբանական այգի է այցելել, ինչի մասին Twitter-ի իր էջում է գրել: Սա Դրիմի առաջին այցն էր կենդանաբանական այգի:

«Դրիմի առաջին այցը», - 11 ամսական երեխայի նկարի տակ գրել է Ռոբը:

Հիշեցնենք, որ Ռոբը եւ նրա նախկին ընկերուհի Բլեք Չայնան սկանդալում են հայտնվել:

Չայնայի նախկին սիրեկանը դատարան է դիմել, քանի որ Ռոբը եւ Չայնան սոցիալական ցանցերում գրել են Փայլոտի բիսեքսուալության մասին, ինչը խորը դեպրեսիայի մեջ է գցել նրան եւ նա պատրաստ է եղել ինքնասապան լինել:



Փայլոտը պատմել է, որ Չայնայի հետ սիրավեպ է ունեցել 2015-ին, սակայն այդ մասին խոսել է մեկ տարի անց, երբ համացանցում իր եւ մերկապարուհու համբույրի լուսանկարներն են հայտնվել:

Ջոնսը վստահ է, որ լուսանկարը Ռոբը եւ Չայնան են ինչ-որ կերպ համացանցում հրապարակել, ինչպես նաեւ նրա հեռախոսահամարն ու էլ.փոստի հասցեն: Փայլոտը դրանից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ:

«Ես միակ բիսեքսուալը չեմ, որի հետ հանդիպել է Չայնան: Նա այնպես է արել, որ ես սոցցանցերում ամաչեմ նրանից, թե ով եմ իրականում: Դա ճիշտ չէ, ես շատ վատ էի զգում ինձ», - ասել է նա:



© NEWS.am STYLE