Weinstein Company-ն սեքս սկանդալից հետո կարող է վաճառքի հանվել

17:32   14 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդում դեռ ուշքի չեն գալիս սեքս սկանդալից հետո: 65-ամյա Հարվի Վայնշթեյնին բազմաթիվ հոլիվուդյան աստղեր մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, իսկ պրոդյուսերը սեքսի կախվախծությունից մեկնել է բուժման:



The Wall Street Journal-ը գրում է, որ Weinstein Company-ն սեքսուալ սկանդալից հետո հնարավոր է փակվի կամ վաճառվի: Ընկերության տնօրենների խորհուրդը Վայնշթեյնի մեղադրաքններից հետո պոտենցիալ գնորդների հետ բանակցություններ է սկսել:



Նշվում է նաեւ, որ Weinstein Company-ն այլ անվան տակ չի գործի:

Հետաքրքիր է, որ Հարվիի պայմանագիրը The Weinstein Company-ի հետ թույլատրում էր սեռական ոտնձգություններ:



© NEWS.am STYLE