Միլիոնատեր Դեն Բիլզերյանը՝ շախմատ խաղալիս

19:10   14 հոկտեմբերի, 2017

Միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Լաս Վեգասի սարսափելի ողբերգությունից հետո չէր այցելում սոցցանցեր:

Հիշեցնենք, որ Դենը ներկա է եղել համերգին, որի ժամանակ սկսվել էր հրաձգությունը եւ առաջիններից էր, որ տեղեկացրել էր դրա մասին:

Այժմ Դենի Instagram-ում հայտնվել է նկար, որտեղ նա կիսատաբատով ընկերոջ հետ շախմատ է խաղում:

Դենը չի մակագրել լուսանկարը, սակայն երեւում է, որ նա սթափվել է վերապրած շոկից:



© NEWS.am STYLE