Եվա Գրինը Հարվի Վայնշթեյնին սեքսուալ ոտնձգության մեջ է մեղադրել

18:06   14 հոկտեմբերի, 2017

Շուտով Հոլիվուդում ոչ մի դերասանուհի չի մնա, որը չի մեղադրի Հարվի Վայնշթեյնին սեքսուալ ոտնձգությունների մեջ: Տարօրինակ է, սակայն, որ դերասանուհիներն այդ մասին 20 տարուց ավելի լռել են եւ միանգամից սկսել են խոսել: Առավել եւս, որ այդ ոտնձգություններից հետո շատ դերասանուհիներ այնպիսի դերեր են ստացել, որոնք շրջադարձային են եղել իրենց կարիերայում:



Տարօրինակ է, որ Հարվիին բռնության մեջ չեն մեղադրում: Պրոդյուսերն առաջարկել է, դերասանուհիները կամ հրաժարվել են կամ համաձայնել: Դա գործարք է կոչվում:


Ընդ որում, որ այդ ոտնձգություններից հետո տարբեր միջոցառումների անթիվ կարմիր գորգերին Հարվիի՝ այդ նույն բռնության զոհերը, երջանիկ դեմքերով նրա հետ լուսանկարվում էին (դա վերաբերում է եւ Հիլարի Քլինթոնին, ով առաջինը սկսեց մեղադրել Հարվիին, չնայած, որ հրաշալի հարաբերություններ ուներ նրա հետ):

Հետաքրքիր է, որ Հարվիի պայմանագիրը The Weinstein Company-ի հետ թույլատրում էր սեռական ոտնձգություններ:

Այժմ նրան մեղադրելու հերթը 37-ամյա Եվա Գրինինն է: Նրա խոսքով՝ Հարվին 2 տարի հետապնդել է իրեն եւ խոստացել է վերջ դնել իր կարիերային: Այս մասին Europe 1radio-ին հայտնել է դերասանուհու մայրը:

«Եվան հրավիրվել է նրա գրասենյակ, որը միաժամանակ նաեւ հյուրանոցի համար է եղել: Այնտեղ նա Եվային սեքսի փոխարեն ֆիլմում առանցքային դեր է առաջարկել: Եվան կարողացել է փախչել, սակայն երկու տարի Հարվին անընդհատ վախեցրել է իրեն, որ պրոդյուսերներին կհամոզի չաշխատել իր հետ, եթե նա չքնի իր հետ», - ասել է դերասանուհու մայրը:

Կինը ցանկացել է դատի տալ Հարվիին, սակայն Եվան հետ է պահել նրան՝ ասելով, որ Հարվին չարի մարմնացում է եւ նրանից ամեն ինչ սպասելի է:



© NEWS.am STYLE