Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

10:04   16 հոկտեմբերի, 2017

Երեւանի օրը տոնելով՝ NEWS.am STYLE-ը շարունակում է պատմել մեր մայրաքաղաքի հետաքրքիր իրադարձությունների մասին: Տեսնենք, թե մեզ ինչ է սպասում առաջիկա օրերին:

Հոկտեմբերի 17-ին աշնանային թեմայով ջեմ-սեշըն՝ Stop ակումբում:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում դաշնակահար Լեւոն Կարապետյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին կկատարի Սերժ Թանկյանի «Օրկա» թիվ 1 սիմֆոնիան: Ծրագրում ներառված է նաեւ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Հոկտեմբերի 19-ին Kami club-ում ելույթ կունենան Srbuhi Sargsyan-ն ու Allusion Band-ը: Եթե ջազի, ֆանկի, փոփի, սոուլի սիրահար եք, վերցրեք 3.000 դրամ եւ 21:30-ին ակումբում եղեք:

Հոկտեմբերի 21-ին Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի սկիզբը՝ 20:00:

Հոկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ կունենա ֆրանսիացի կոմպոզիտոր, աշխարհահռչակ ջազային ակորդեոնահար, Ֆրանսիայում «ջազի սրբազան հրեշ» անունով հայտնի Ռիշար Գալյանոն: Համերգի սկիզբը՝ 19:00:



© NEWS.am STYLE