Usher-ը դարձավ 39 տարեկան. երգչի 5 ամենահայտնի հիթերը

15:45   14 հոկտեմբերի, 2017

Ամերիկացի երգիչ եւ դերասան Usher-ն այսօր նշում է ծննդյան 39-ամյակը:

Usher-ն աֆրո-ամերիկյան ծագում ունեցող ամենահայտնի ու կոմերցիոն երգիչներից մեկն է: Նա ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնասկավառակ:

Երգիչը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ 7 «Գրեմմի», 4 World Music Awards, 7 American Music Awards եւ ավելի քան 19 Bilboard Music Awards: 2010 թ-ին «Glamour» ամսագիրը նրան ընդգրկեց աշխարհի 50 ամենացանկալի տղամարդկանց ցուցակում:

Usher-ի հիթերը ճանաչված են ամբողջ աշխարհում: Երգչի 5 ամենասիրված կատարումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE