«Երեւանում եմ միշտ». Էմմի

16:38   14 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանը տոնում է հիմնադրման 2799-ամյակը:

ԱՄՆ-ում բնակվող Էմմին շնորհավորել է Երեւանի տոնը:  Երգչուհին Instagram-ում հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Ես շատ հեռու եմ, բայց, միեւնույն է, Երեւանում եմ միշտ: Ես ու Երեւանը հավերժ միասին ենք»:

Публикация от Emmy (@emmybejanyan)

Նշենք, որ Էմմին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ ամուսնությունից հետո: Այնտեղ նա երկու որդի է լույս աշխարհ բերել, որոնց կոչել է Դանիել եւ Մարտին:



© NEWS.am STYLE