Ո՞ր հատկանիշներով են սերիալային սրտակերները գրավում կանանց

12:32   15 հոկտեմբերի, 2017

Ինչպիսի՞ տղամարդկանց են նախընտրում աղջիկները: Այս հարցին շատ կանայք պատասխանում են՝ խելացի, հավատարիմ, ուժեղ եւ ուշադիր՝ հավելելով, որ առանձնապես ուշադրություն չեն դարձնում տղամարդկանց արտաքին տվյալներին: Սակայն երբեմն էլ կանայք նախընտրում են մի փոքր խենթ ու արկածախնդիր սրտակերների...

NEWS.am STYLE-ը փորձել է փոքրիկ վերլուծություն իրականացնել այս թեմայով՝ ուսումնասիրելով սերիալային հերոսների մի քանի տեսակ, որոնց համար խենթանում են աշխարհի կանանց մեծամասնությունը:

Դին Վինչեսթեր (Ջենսեն Էքլզ)

«Գերբնականը» երեւի այն եզակի հեռուստասերիաներից է, որը լինելով սարսափ ժանրի, ունի առավել շատ քանակությամբ իգական սեռի երկրպագուներ: Եկեք խոստովանենք՝ շատերս տվյալ հեռուստասերիալը դիտում ենք ոչ այնքան սցենարային լուծումների, որքան հմայիչ Վինչեսթերների համար: Դին Վինչեսթերին ուղղակի չես կարող չհամակրել: Դե, նախ՝ նա շատ հմայիչ է՝ թիկնեղ, բարձրահասակ, ուժեղ, խիզախ, համարձակ, բացի այդ՝ ունի հումորի հրաշալի զգացողություն, ինչի շնորհիվ շատ աղջիկների ստիպում է ծիծաղել: Դինը հարուստ չէ, ոչ էլ՝ բարձրագույն կրթություն ունի, սակայն նրա կերպարը հակառակ սեռին գրավում է հենց վերը նշված հատկանիշների շնորհիվ:

Սեմ Վինչեսթեր (Ջարեդ Պադակլեկի)

«Գերբնականը» հեռուստասերիալի մյուս սրտակերը Սեմն է: Թեեւ նա հմայիչ է, բայց որոշ գծերով նման չէ Դինին: Ու չնայած դրան՝ նրան եւս սիրահարված է աղջիկների մեծամասնությունը: Բարձրահասակ, ամրակազմ, խիզախ ու խելացի՝ այսպիսին է Սեմ Վինչեսթերը, որն, ի տարբերություն Դինի, մեծ ուշադրություն է դարձնում նաեւ կրթությանը, սիրում է կարդալ, եւ հրաշալի կերպով վերլուծում է փաստերը:

Շերլոք Հոլմս (Բենեդիկտ Քամբերբաթչ)

Չգիտեմ՝ ինչպիսին էին պատկերացնում աղջիկները Շերլոք Հոլմիսին նրա մասին գիրքը կարդալիս, սակայն BBC-ի կողմից դրա սերիալային էկրանավորումից հետո Բենեդիկտ Քամբերբաթչը կարողացել է բոլորին ստիպել հավատալ, որ Շերլոքը հենց իր նման է: Սուր հայացք եւ առավել սուր վերլուծություն, բարձր ինտելեկտ, սառնասրտություն, համարձակություն եւ անթիվ խենթություններ: Ու թեպետ նրա ընկերուհին լինելը վտանգավոր կլինի, շատ աղջիկներ պատրաստ կլինեն դիմել այդպիսի ռիսկի գանգրահեր սրտակերի կողքին լինելու համար:

Դեյմոն Սալվատորե (Իեն Սոմերհոլդեր)

Խորհրդավոր հայացք, խորաթափանց աչքեր եւ չարաճճի ժպիտ՝ հնարամիտ ու երբեմն կոպիտ Դեյմոն Սալվատորեն եւս շատ կանանց համար երազանքների ասպետ է: Գեղեցկադեմ վամպիրի հետ իրականում էլ կցանկանային շփվել մի շարք երիտասարդ աղջիկներ:

Ստեֆան Սալվատորե (Փոլ Ուեսլի)

«Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի մեկ այլ հերոս՝ Ստեֆան Սալվատորեն, իգական սեռին գրավում է իր զուսպ կեցվածքով, մեղմ ձայնով, բարությամբ, կրթվածությամբ ու հմայիչ արտաքինով: Ժամանակին նա եւս շատ սխալներ է գործել, սակայն այն փաստը, որ նա իր մեջ ուժ է գտել եւ փոխվել, գրավում է շատերին՝ ստիպելով սիրահարվել նրան:

Հ.Գ. Այո, այս կերպարներն իսկապես կարող են խենթացնել ցանկացած կնոջ, սակայն արդյոք պատրա՞ստ եք ամբողջ կյանքում դիմանալ նրանց խենթություններին: Եթե այո, շտապեք փնտրել նրան՝ արտաքուստ հմայիչ ու ուժեղ, ներքուստ՝ միայնակ տղամարդու այս տեսակին:)



© NEWS.am STYLE