«Աչքերը՝ սեւ, ունքերը՝ սեւ». «Թթենու» Սամսոնն այսօր կդառնար 70 տարեկան (ֆոտո/վիդեո)

11:45   15 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 15-ին ծնվել է Ռազմիկ Արոյանը: Դերասանն այսօր կդառնար 70 տարեկան:

«Սամսոն, Սամսոն, աչքերը՝ սեւ, բեղերը՝ սեւ, ունքերը՝ սեւ». մեր մանկության ամենապայծառ ֆիլմի՝ «Թթենիի» ամենակոլորիտային դեմքը՝ Սամսոնի դերակատարը, իր կյանքի վերջին տարիներն ապրել է ծերանոցում՝ միայնության մեջ:

Ռազմիկ Արոյանը ծնվել է Թեհրանում: Հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակ։ 1967 թվականին տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Աճեմյանի դպրոց-ստուդիա։ Աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Աճեմյանի սիրելի ուսանողը։

Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում, այնուհետ՝ «Նորք» երիտասարդական թատրոնում։ Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական եւ կարճամետրաժ հայկական ֆիլմերում՝ «Կոմիսար Մհերի արկածները», «Յոթ սարից այն կողմ», «Ճերմակ անուրջներ», «Մխիթար Սպարապետ», «Ձորի Միրոն» եւ այլն:

Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը։

Ռազմիկ Արոյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 8-ին՝ թոքերի քաղցկեղից:

 



© NEWS.am STYLE