«Չեմ համբերում, թե երբ եմ այցելելու Երեւան». Մել Բին շնորհավորել է Երեւանի տարեդարձը

22:19   14 հոկտեմբերի, 2017

Spice Girls-ից հայտնի երգչուհի Մել Բին շնորհավորել է Երեւանի տարեդարձը: Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Ծնունդդ շնորհավոր, Երեւան: Չեմ համբերում, թե երբ եմ այցելելու»:

Մելանի Բին նշել է նաեւ, որ հայկական զարդ է կրում.

«Սիրում եմ իմ ականջօղերը: Շնորհակալ եմ Սիրուշոյին»,- լուսանկարը մակագրել է երգչուհին՝ ակնարկելով, որ իր ականջօղերը Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուից են:

Նշենք, որ երգչուհու սերը Հայաստանի հանդեպ պատահական չէ: Նա հանդիպում է ազգությամբ հայ հայտնի ոճաբան Գարի Մադաթյանի հետ:



© NEWS.am STYLE