Սոֆի Մխեյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Հայկոն եւ այլք՝ Երեւանի տոնին նվիրված համերգին (ֆոտո/վիդեո)

23:27   14 հոկտեմբերի, 2017

Երեւանի 2799-րդ տարեդարձի առթիվ այսօր քաղաքի տարբեր վայրերում միջոցառումներ էին կազմակերպվել: Դրանցից, թերեւս, ամենամասշտաբայինը Գաֆեսճյան քանդակների պարտեզում կազմակերպված համերգային ծրագիրն էր, որտեղ հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները քաղաքին նվիրված հիթերով շնորհավորեցին Երեւանի տոնը:

Հանդիսավոր համերգը վարում էր Ավետ Բարսեղյանը, երգիչների ելույթներն ուղեկցվում էին Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի հնչյունների ներքո՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Հանդիսատեսին իրենց կատարումներով ողջունեցին Էռնա Միրը, Սոնա Ռուբենյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Էրիկը, Հայկոն, Միհրան Ծառուկյանը, Զարուհի Բաբայանը, Էմմա Ասատրյանը եւ այլք:

Մանրամասները ֆիքսել է NEWS.am STYLE-ի տեսախցիկը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE