Ռոք համերգ՝ նվիրված Երեւանի տոնին (ֆոտո/վիդեո)

00:22   15 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 14-ին մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը տոնում էր իր հիմնադրման 2799-ամյակը, ինչի առթիվ քաղաքի մի շարք անկյուններում միջոցառումներ էին կազմակերպվել:

Ազատության հրապարակում, օրինակ, ռոքային տրամադրություն էր տիրում: Հանդիսատեսի բազմությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր քաղաքում ռոքի երկրպագուների պակաս չկա:

Ռոքասերներին իրենց ռիթմերով բարձր տրամադրություն հաղորդեցին երիտասարդ ռոք խմբերը, այդ թվում՝ Nemra-ն եւ Dogma-ն:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել Երեւանի տոնին նվիրված ռոք համերգին: Մանրամասները ներկայացնում ենք լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի

 



© NEWS.am STYLE