Սերժ Թանկյանը հանդիպել է Ջիվան Գասպարյանի հետ (ֆոտո)

18:05   15 հոկտեմբերի, 2017

Օրերս Երեւան ժամանած Սերժ Թանկյանը հանդիպել է Ջիվան Գասպարյանի հետ: Թանկյանն իր Instgaram-ում հանդիպումից լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Որպես երաժիշտ՝ ինձ համար միշտ մեծագույն պատիվ է եղել հանդիպել եւ ստեղծագործական «օրհնություն» ստանալ դուդուկի վարպետից»:

Նշենք, որ Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին տոնել է ծննդյան 89-ամյակը:



© NEWS.am STYLE