«Գահերի խաղը» սերիալի 21-ամյա աստղը նշանվել է

18:06   16 հոկտեմբերի, 2017

«Գահերի խաղը» սերիալի 21-ամյա աստղ Սոֆի Թըրները նշանվել է: Daily Mail-ի հաղորդմամբ՝ դերասանուհին իր Instagram-ի էջի բաժանորդներին տեղեկացրել է, որ ընդունել է Ջո Ջոնասի ամուսնության առաջարկությունը:

Սոֆին եւ Ջոն հանդիպում են 2006 թվականից: Երիտասարդը յոթ տարով մեծ է նրանից:

Նշենք, որ «Գահերի խաղը» սերիալի եւս երկու աստղ վերջերս նշանադրվեցին: Խոսքը Քիթ Հարինգթոնի եւ Ռոուզ Լեսլիի մասին է: 

Քիթը ձգձգում էր ամուսնությունը, քանի որ ցանկանում էր տուն ձեռք բերել։ Եվ այժմ, երբ դերասանը գնել է XV դարի փայտյա առանձնատուն՝ 1,75 մլն ֆունտ արժողությամբ, սիրահարները կարող են ամուսնանալ։

«Ես ասացի Ռոուզին, որպեսզի նա տեղափոխվի իմ տուն, որ դա մեր ընդհանուր տարածքն եւ որ նա կարող է այնտեղ անել այն, ինչ ցանկանում է։ Ամեն ինչ ձեւավորել՝ ըստ իր ճաշակի»,-  Ջեյմս Քորդենի հաղորդման ընթացքում ասել է Հարինգթոնը։



© NEWS.am STYLE