Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը հաստատել է Քլոեի հղիության մասին լուրը

10:32   16 հոկտեմբերի, 2017

Քորթնի Քարդաշյանի նախկին քաղաքացիական ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, հաստատել է Քլոե Քարդաշյանի հղիության մասին լուրը:

Երբ նրան հարցրել են, թե ինչ խորհուրդ կտա մայրանալ պատրաստվող Քլոեին, Սքոթը նախ չի հերքել դա, ապա պատասխանել է, որ պատրաստ է ձեռք մեկնել նրան, եթե Քլոեն դրա կարիքն ունենա:

Նշենք, որ Քլոեն հանդիպում է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ: Հայուհին հղիության մասին լուրերը ոչ հերքել է, ոչ էլ՝ հաստատել:

Քարդաշյանների ընտանիքում հունվար ամսին բեյբի բում է սպասվում: Ըստ մամուլի հրապարակումների՝ հաջորդ տարի երեխաներ կունենան Քիմը, Քլոեն եւ Քայլին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ BackGrid, Splash



© NEWS.am STYLE