Իրինա Շեյքը ցույց է տվել իր մարզված մարմինը

13:35   16 հոկտեմբերի, 2017

Իրինա Շեյքն ընդամենը ամիսներ առաջ է մայրացել, բայց, ասես, նրա կյանքում հղիություն եւ ծննդաբերություն չի էլ եղել: Մոդելը հրաշալի մարզավիճակում է:

Instagram-ի իր էջում Իրինան հերթական անգամ պարծեցել է իր շքեղ կազմվածքով:

Նոր լուսանկարում Շեյքը կեցվածք է ընդունել սպորային հագուստով: Լուսանկարն արվել է Nike-ի համար նոր գովազդային ֆոտոշարքից:

Նշենք, որ Իրինա Շեյքը Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի դեմքն է: Ռուս գեղեցկուհին այդ ապրանքանիշի հետ պայմանագիր է ստորագրել 2007-ին։ Վերջերս Իրին ներկա էր Վերոնայում ապրանքանիշի կազմակերպած Opera on Ice show շոուին, իսկ օրեր առաջ Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել ներքնազգեստի նոր գովազդարշավից։



© NEWS.am STYLE