Քիմ Քարդաշյանը, Սելենա Գոմեսը, Մարկ Էնթոնին եւ այլ աստղեր՝ Ջենիֆեր Լոպեսի բարեգործական համերգին

11:04   16 հոկտեմբերի, 2017

Ջեյ Լոն հանձն է առել գումար հավաքել Պուերտո Ռիկոյում փոթորկից տուժածներին օգնելու համար: Այս ուիքենդ մի շարք աստղեր ելույթ են ունեցել երգչուհու կազմակերպած՝ One Voice: Somos Live Concert-ին:

Համերգն ուղեկցվել է հեռախոսային մարաթոնով, որին մասնակցել են Քիմ Քարդաշյանը, Սելենա Գոմեսը, Մարկ Էնթոնին, Ջարեդ Լետոն, Գվեն Ստեֆանին եւ այլք:

Ջեյ Լոյի ծնողները Պուերտո Ռիկոյից են, եւ զարմանալի չէ, որ երգչուհին հանձն է առել նման բարեգործական երեկո կազմակերպել:

Ի դեպ, համերգի ընթացքում Լոպեսը հինգ զգեստ է փոխել:

Հիշեցնենք, որ օրերս «Մարիա» փոթորիկը էլեկտրականությունից զրկել է 3․5 մլն մարդու Պուերտո Ռիկոյում։

Ինչպես ցանկացած աղետի դեպքում, այս պարագայում էլ համաշխարհային աստղերը չեն կարողացել անտարբեր մնալ եւ իրենց աջակցությունն են հայտնել Պուերտո Ռիկոյի բնակիչներին։ 

Գվեն Ստեֆանի

Ջարեդ Լետո

Մարկ Էնթոնի

Սելենա Գոմես

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE