Պապարացիներն առաջին անգամ «բռնացրել են» հղի Քլոե Քարդաշյանին

12:36   16 հոկտեմբերի, 2017

Պապարացիներն առաջին անգամ «բռնացրել են» հղի Քլոե Քարդաշյանին: Daily Mail-ը գրում է, որ ռեալիթի շոուի 33-ամյա աստղին նկատել են օդանավից իջնելիս:

Քլոեն քույրերի՝ Քիմի եւ Քորթինիի հետ Սան Ֆրանցիսկո է ժամանել:

Քլոեն դեռ պաշտոնապես չի հաստատել իր հղիության մասին լուրը, սակայն օդանավից իջնելիս վերմակով ծածկել է փորը, ինչը բառերից էլ լավ է «խոսում» հայուհու կարգավիճակի մասին:

Հիշեցնենք, որ Քորթնի Քարդաշյանի նախկին քաղաքացիական ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, հաստատել է Քլոե Քարդաշյանի հղիության մասին լուրը:

Երբ նրան հարցրել են, թե ինչ խորհուրդ կտա մայրանալ պատրաստվող Քլոեին, Սքոթը նախ չի հերքել դա, ապա պատասխանել է, որ պատրաստ է ձեռք մեկնել նրան, եթե Քլոեն դրա կարիքն ունենա:

Լուսանկարները՝ X17online.com, Splash



© NEWS.am STYLE