Սիրահարներ Քրիստեն Ստյուարտը եւ Ստելլա Մաքսվելը՝ միասին զբոսնելիս

15:35   16 հոկտեմբերի, 2017

Պապարացիները սիրահարներ Քրիստեն Ստյուարտին եւ Ստելլա Մաքսվելին «բռնացրել են» միասին զբոսնելիս։

27-ամյա մոդելն ու 27-ամյա դերասանուհին դուրս են եկել զբոսնելու Լոս Անջելեսում։

Մինչ այդ, սակայն, աղջիկները եղել են Glass Nail Spa կենտրոնում։

Հիշեցնենք, որ Victoria's Secret-ի մոդելն ու «Մթնշաղ»-ի աստղը սկսել են հանդիպել անցյալ տարվա դեկտեմբերին։

Օրեր առաջ զույգին նկատել են Փարիզում՝ ցուցադրություններից մեկի ժամանակ։

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE