Բյորկը մեղադրել է ռեժիսոր Լարս Վոն Թրիերին սեռական ոտնձգության մեջ

16:31   16 հոկտեմբերի, 2017

Աշխարհը դեռ ուշքի չի եկել հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի սեքս-սկանդալից, եւ, ահա, նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ երգչուհի Բյորկն է խոսել։ Նա մեղադրում է դանիացի ռեժիսոր  Լարս Վոն Թրիերին իր նկատմամբ սեռական ոտնձգության անելու մեջ։

Երգչուհին իր Facebook-ի էջում գրել է, որ ոգեշնչվել է այն դերասանուհիներից, որոնք օրերս բացահայտել են Հարվի Վայնշթեյնի անթույլատրելի վարքագիծն իրենց նկատմամբ. «Ես հասկացա, որ ռեժիսորներին թույլ է տրվում դիպչել եւ ոտնձգության ենթարկել դերասանուհիներին։ Երբ ես մերժեցի ռեժիսորին, նա բարկացավ ինձ վրա եւ այնպես արեց, որպեսզի նկարահանող խումբը հավատա, որ ինձ հետ աշխատելը դժվար է»։

Նշենք, որ Բյորկը նկարահանվել է Լարս Վոն Թրիերի «Մթում պարողը» ֆիլմում։



© NEWS.am STYLE