Պլյուս չափսի մոդելը հեռացվել է աշխատանքից՝ զուգընկերոջ հետ կիսամերկ լուսանկարների պատճառով (ֆոտո)

17:05   16 հոկտեմբերի, 2017

Պլյուս չափսի մոդել Ստեֆանին չէր էլ կարող պատկերացնել, որ իր կյանքի կարեւորագույն օրերից մեկի՝ նշանադրության առթիվ արված ֆոտոշարքն այդքան ճակատագրական կլինի իր համար։

Բանն այն է, որ Ստեֆանիան եւ Արին որոշել էին իրենց նշանադրության առթիվ լուսանկարչուհի Բրիա Թերիի հետ մի ֆոտոշարք իրականացնել՝ ապացուցելով, որ կինը կարող է սիրված լինել ցանկացած կառուցվածքով։

Երբ Թերին լուսանկարները հրապարակեց Facebook-ի իր էջում, դրանք մեծ տարածում գտան՝ երջանկացնելով Ստեֆանիային, որը միշտ բարդույթավորվում էր ավելորդ քաշի պատճառով, իսկ այդ լուսանկարների տակ արված հիացական մեկնաբանությունների շնորհիվ վերջապես կարողացել էր հաշտվել իր մարմնի հետ:

Սակայն լուսանկարների պատճառոեվ մոդելը խոչընդոտ ունեցավ աշխատավայրում:

Բացի մոդելինգից՝ Ստեֆանիան աշխատում էր նաեւ Տեխասի բանկերից մեկում, որտեղի աշխատակազմին, մեղմ ասած, չեն հիացրել մոդելի եւ նրա նշանածի topless լուսանկարները:

«Նրանք ինձ հայտնեցին, որ իրենց բանկը ընտանեկան արժեքների եւ բարոյականության ջատագովն է, եւ որ իմ կիսամերկ լուսանկարները վատ ազդեցություն կունենան բանկի համբավի վրա»,-ասում է Ստեֆանիան՝ պնդելով, որ լուսանկարներում ինքը topless չէ.

«Ես հագել եմ հատուկ ներքնազգեստ, որը նախատեսված է մեջքի լայն բացվածք ունեցող զգեստների համար»:

Միջադեպից օրեր անց Ստեֆանիան պարզել է, որ հղի է, ինչն ավելի է դժվարեցրել նրա եւ նշանածի կյանքը:

«Ես մոտ մեկ տարի նվիրել եմ մի ընկերության, որի համար այդքան շատ եմ աշխատել: Իսկ այսօր նրանք ինձ աշխատանքից ազատում են մի դրական ֆոտոշարքի պատճառով, որով ես իսկապես հպարտանում եմ. շատ վիրավորական է...»:

Լուսանկարչուհի Թերին իր Facebook-ի էջում եւս անդրադարձել է այս դեպքին.

«Չեմ կարողանում հավատալ, թե ինչպես կարող է մի ընկերություն, որը պնդում է, թե կարեւորում է ընտանեկան արժեքները, աշխատանքից ազատել մի կնոջ, որը սպասում է իր առաջնեկին: Այս որոշումն, իսկապես, շատ ծանր կանդրադառնա նրա ֆինանսական վիճակի վրա»,-գրել է նա:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE