Բեյոնսեն դստեր հետ «խենթ» ֆոտոշարք է իրականացրել

17:36   16 հոկտեմբերի, 2017

Բեյոնսեն հազվադեպ է կիսվում իր դստեր լուսանկարներով, բայց երեկ նա բացառություն է արել։ Երգչուհու կայքում նոր լուսանկարներ են հրապարակվել, որում Բին խենթություններ է անում Բլյու Այվիի հետ։

Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ Ջեյ Զին, հունիսին երկվորյակ են ունեցել։

Ջեյ Զին Rap Radar ռադիոհաղորդման շոուի ժամանակ բացատրել է՝ ինչու է երեխաներին Ռումի եւ Սըր անվանել։

«Մեր դստեր համար Ռումի անունն ընտրեցինք, քանի որ ե՛ւ ես, ե՛ւ Բեյոնսեն պաշտում ենք պոետ Ռումիին։ Նա մեր սիրելին է, եւ մենք որոշեցինք նրա պատվին անվանակոչել մեր դստերը։ Իսկ մեր որդուն Սըր անվանեցինք, քանի որ երբ նա լույս աշխարհ եկավ մեր դստեր ծնվելուց հետո, նրա վարքը շատ արժանավայել էր, շատ տպավորիչ, նա նման էր մարդու, որը հենց նոր դարպասներից դուրս եկավ՝ ինչպես իսկական ջենթլմեն, այդ պատճառով մենք նրան այդպես անվանեցինք»։



© NEWS.am STYLE