Հղի Քլոե Քարդաշյանի կրքոտ համբույրը զուգընկերոջ հետ եւ սիրային խորհուրդը

10:21   17 հոկտեմբերի, 2017

Հղի Քլոե Քարդաշյանն իր Instagram-ում կրքոտ լուսանկար է հրապարակել իր զուգընկերոջ՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ:

Առաջնեկին սպասող հայուհին իր կայքում՝ www.khloewithak.com-ում կիսվել է սիրային խորհուրդով.

«Կարծում եմ՝ հաջողված հարաբերության բանալին փոխադարձ հարգանքն է: Հաղթողներ չկան: Եթե դու հաղթես, նշանակում է՝ զուգընկերդ կպարտվի: Դա հաղթանակ չի լինի քեզ համար, այնպես չէ՞»,-գրել է նա:

Իսկ պապարացիները երեկ Քլոեին լուսանկարել են Սան Ֆրանցիսկոյում՝ օդանավից իջնելիս:

Նա վերմակով ծածկել է փորը, ինչը բառերից էլ լավ է «խոսում» հայուհու կարգավիճակի մասին:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17online.com, Getty Images, Instagram



© NEWS.am STYLE