Մել Բիի եւ Գարի Մադաթյանի հանգիստը՝ Հավայան կղզիներում

11:01   17 հոկտեմբերի, 2017

Spice Girls-ի նախկին անդամ Մել Բին եւ հայ ոճաբան Գարի Մադաթյանը մեկնել են համատեղ հանգստի Հավայան կղզիներ:

42-ամյա երգչուհին իր Instagram-ում կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում կեցվածք է ընդունել բիկինիով:

Երգչուհին նշել է, որ արձակուրդ է մեկնել տասը օրով: Իր հերթին, Գարին իր Instagram-ում է լուսանկար հրապարակել եւ գրել.

«Չէի կարող խնդրել ավելին, քան հիմա ունեմ: Շնորհակալ եմ եւ սիրում եմ քեզ»:

Հիշեցնենք, որ Երեւանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ Մել Բին գրել էր.

«Ծնունդդ շնորհավոր, Երեւան: Չեմ համբերում, թե երբ եմ այցելելու»:

Մելանի Բին նշել է նաեւ, որ հայկական զարդ է կրում.

«Սիրում եմ իմ ականջօղերը: Շնորհակալ եմ Սիրուշոյին»,- լուսանկարը մակագրել է երգչուհին՝ ակնարկելով, որ իր ականջօղերը Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուից են:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE