«Ինձ կամ սիրում են, կամ`ատում». Էմինեմը նշում է ծննդյան 45-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:08   17 հոկտեմբերի, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ծննդյան 45-ամյակն է նշում ամերիկացի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Մարշալ Բրյուս Մեթերսը, նույն ինքը՝ Էմինեմը:

Էմինեմն աշխարհի ամենաճանաչված ռեփերներից է, որի ձայնասկավառակները մեծ թվով վաճառք են գրանցել: Ռեփերը հատկապես մեծ հաջողության հասավ 2000-ականների սկզբին: Էմինեմին ճանաչում բերեց 1999 թ-ին լույս տեսած The Slim Shady LP ալբոմը, ոերը ռեփերին բերեց առաջին «Գրեմմի» մրցանակը:

Բացի ռեփից՝ Էմինեմն այլ գործունեություն էլ է ծավալում: Նա ունի իր սեփական ձայնագրման ստուդիան եւ ռադիոկայանը: Ռեփերը նաեւ նկարահանվել է ֆիլմերում՝ «8 մղոն», «Լվացքատուն», «Հարցազրույց» եւ այլն:

Էմինեմի հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Չես կարող իմանալ, թե ինչ քեզ հետ կլինի վաղը: Կյանքը խենթություն է, եւ ոչինչ չես կարող երաշխավորել»:

«Վստահությունը դժվար է ձեռք բերել: Այդ է պատճառը, որ ես շատ քիչ ընկերներ ունեմ: Շատ վատ եմ նոր ծանոթություններ հաստատելուց»:

«Ես ասում եմ այն, ինչ ցանկանում եմ ասել, եւ անում այն, ինչ ցանկանում եմ անել: Ոչինչ կիսատ չեմ անում: Ինձ դրա համար կամ սիրում են կամ ատում»:

«Յուրաքանչյուրն ունի նպատակներ եւ ոգեշնչումներ, եւ յուրաքանչյուրս էլ հաստատ կյանքում ունեցել ենք մի փուլ, երբ մեզ ոչ-ոք չի հավատացել»:

«Երբեմն կարծում եմ, որ ռասիզմի դեմ պայքարի լավագույն միջոցը ռեփն է»:

«Ես այն եմ, ինչ մարդիկ են կարծում: Եթե ես այդպիսին չլինեի, ինչո՞ւ պետք է այդպիսի կարծիք ունենային իմ մասին»:

«Ես շատ խելացի երեխա եմ եղել, բայց դպրոցն ատում էի»:

«Հիմա մենք բարդ ժամանակաշրջան ենք ապրում, եւ գնալով ամեն ինչ ավելի է դժվարանում»:

«Ոչ-ոք չի սիրում ձախողել, ես էլ ուզում եմ ամեն պարագայում հաջողության հասնել: Բայց եթե ես հաջողություն չունենամ իմ գործում, էլ ի՞նչ կունենամ կյանքում»:

«Եթե ես ինչ-որ մեկին մոռացել եմ, ուրեմն նա արժանի էլ չէր, որ ես իրեն հիշեի»:

 



© NEWS.am STYLE