«Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից` առանց քեզ մնալուց». Էմմիի հուզիչ գրառումը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան առթիվ

13:05   17 հոկտեմբերի, 2017

Հայտնի հայ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, նշում է ծննդյան 63-ամյակը: Այս առիթով նրա դուստրը՝ երգչուհի Էմմին, Instagram-ի իր էջում տեղադրել է մայրիկի լուսանկարն ու հուզիչ գրառում կատարել.

«Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից. առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում . Աստված ջան, թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն` առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար:

Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղային, խիստ եւ պահանջկոտ, բայց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու եւ ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս, ու երբեք չմոռանաս՝ ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես! Happy Bday MAMAsh»,-գրել է երգչուհին:

 

 

 

 



© NEWS.am STYLE