Մայլի Սայրուսին «բռնացրել են» սիրելիի հետ՝ Մալիբուի լողափում

18:04   17 հոկտեմբերի, 2017

Պապարացիները Մայլի Սայրուսին «բռնացրել են» սիրելիի՝ Լիեմ Հեմսվորթի հետ Մալիբուի լողափում ժամանակ անցկացնելիս:

Երգչուհին կարմիր բիկինիով է եղել, որի վրայից հագել է ջինսե կիսատաբատ:

Լիեմը սերֆինգով է զբաղվել, մինչ Մայլին վայելել է արեւը:

Ի դեպ, զույգը վերջերս Լոս Անջելեսում ներկա է եղել «Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմի երրորդ մասի պրեմիերային:

Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսվորթը գնացել էին քաջալերելու Լիամի եղբորը՝ Քրիսին։

Հիշեցնենք, որ Մայլին եւ Լիամը սկսել են հանդիպել 2009 թվականին, սակայն 2013-ին զույգը վերջ էր տվել հարաբերություններին, իսկ այժմ, ահա, մեկ տարի է, ինչ դերասանն ու երգչուհին կրկին միասին են:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images, Back Grid



© NEWS.am STYLE