Ադելը, Ռոնալդուն եւ Coldplay-ը՝ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղեր՝ ըստ Forbes-ի

14:36   17 հոկտեմբերի, 2017

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող աստղը Եվրոպայում՝ ըստ Forbes-ի:

Հարրի Փոթերի արկածների մասին պատմող գրքի հեղինակը վերջին 12 ամիսների ընթացքում ավելի քան 95 մլն դոլար է վաստակել:

Բացի այս, նա հանդիսանում է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողը եւ զբաղեցնում է Forbes-ի՝ ամենահարուստ հայտնիների ցուցակի երրորդ հորիզոնականը:

Եվրոպայում ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, որը վերջին մեկ տարում 93 մլն դոլար է վաստակել:

Վարկանիշային սանդղակի երրորդ հորիզոնականում բրիտանական հայտնի՝ Coldplay խումբն է, որի տարեկան եկամուտը կազմել է 88 մլն դոլար:

Չորրորդ հորիզոնականում երգչուհի Ադելն է՝ 69 մլն դոլար եկամուտով:

Ի դեպ, Ռոուլինգը եւ Ադելը Forbes-ի այս ցուցակի միակ կին ներկայացուցիչներն են:



© NEWS.am STYLE