«Շատ ոգեւորված եմ». Սերժ Թանկյանը Երեւանում ներկա գտնվեց իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի փորձին (ֆոտո/վիդեո)

16:35   17 հոկտեմբերի, 2017

«Շատ ոգեւորված եմ Արամ Խաչատրյանի անվան փառատոնին մասնակցության համար»,-այսօր` հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ կարճ զրույցում նշեց Սերժ Թանկյանը, որն օրերս է ժամանել Հայաստան:

Երաժիշտն այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մասնակցեց իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի փորձին:

Մոտ երկու ժամ տեւած փորձին Թանկյանը ժամանեց բարձր տրամադրությամբ, թեեւ լրագրողների հարցերին խուսափեց պատասխանել: 

Երաժիշտը մեծ ոգեւորությամբ էր հետեւում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աշխատանքին` ընթացքում առաջարկներ անելով:

Փորձի մանրամասները ֆիքսել է NEWS.am STYLE-ը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE