Սիրուշոն բացահայտել է «Հուհ հահ» տեսահոլովակի գաղտնիքները (ֆոտո/վիդեո)

10:36   18 հոկտեմբերի, 2017

Օրեր առաջ Սիրուշոն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված իր հեղինակած՝ «Հուհ հահ» երգի հիման վրա: Իսկ այժմ երգչուհին որոշել է որոշ գաղտնիքներ բացահայտել:

Instagram-ի իր էջում Սիրուշոն լուսանկարների շարք է հրապարակել, որոնց միջոցով տեղեկացրել է իր բաժանորդներին, թե ինչ սկզբունքով է ընտրել տեսահոլովակում իր կերպարը:

Հագուստի գույներն, օրինակ, ՀՀ դրոշի գույներն են:

Երգչուհու սանրվածքը՝ զարդարված արծաթյա կոպեկներով, նույնպես պատահական չէ ընտրված: Նույնը վերաբերում է նաեւ երգչուհու եւ տեսահոլովակում նրա հետ նկարահանված պարային խմբի հագուստի դիզայնին: Դրանք ազգային տարրեր են պարունակում:

Նշենք, որ հոլովակի նկարահանումները մեծ իրարանցում էին առաջացրել, քանի որ դրանց մի մասն իրականացվել էր Վերնիսաժում:

«Արմատ» ձայնասկավառակից հայտնի «Հուհ հահ» հիթի հեղինակը Սիրուշոն է:



© NEWS.am STYLE